Monday, March 14, 2016

Հետաքրքիր փաստեր ոզնիների մասին

Ոզնիները երկիր մոլորակի վրա հայտնվել են 15 մլն տարի առաջ:
Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:
Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասակում:
Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:
Աշնանը ոզնին մի մեկուսի տեղ


չոր տերևներ ու խոտ է հավաքում և ամբողջ ձմեռ կծիկ դարձած քնում: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան՝ նորմալ պայմաններում այն 34 աստիճան է: Խիստ սառնամանիքներին ոզնին ստիպված է լինում արթնանալ և «տաքանալ»` ծախսելով աշնանից կուտակած ճարպի պաշարը: Այդ պատճառով էլ սառնամանիքները ոզնու համար սարսափելի չեն:
Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:
Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:
Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:
Ականջներով ոզնիներն իրենց «եղբայրներից» տարբերվում են նրանով, որ վտանգի դեպքում դժվարությամբ են գնդակի տեսք ընդունում: Ոզնիների այս տեսակը չափազանց արագ է վազում:
Ոզնիներն իմունիտետ ունեն թույների դեմ, թեև հատուկ չեն որսում այդ օձերին: Սակայն եթե հնարավորություն ընձեռնվի, ոզնին մեծ հաճույքով կխեղդի օձին:
Ոզնիների վրա չեն ազդում ամենաուժեղ թույները:
Ոզնիները մուկ չեն որսում: Նրանք չեն կարող այդքան արագ վազել մկների հետևից:
Մանկական գրքերում հաճախ կարելի է տեսնել ոզնու, որն իր մեջքին տանում է խնձոր: Իրականում ոզնիներն իրենց փշերի վրա չեն դնում ոչ խնձոր, ոչ սունկ: Նրանք ֆիզիկապես ի վիճակի չեն այնպես պտտվել, որպեսզի դա անեն:
Ոզնիները հեշտ են ընտելանում և «ընկերություն» անում տնային կենդանիների հետ:
Տապակած ոզնին գնչուների ավանդական ուտեստն է:
Հին Հռոմում ոզնու մորթին օգտագործել են որպես սանր` ոչխարի մորթին սանրելու համար:
Ոզնիները շատ օգտակար են. ոչընչացնում են վնասակար միջատներին և դաշտամկներին: Այն տանը, որտեղ ոզնի կա, մկներ չեն լինում: Ուստի նրանց պետք է պաշտպանել:

No comments:

Post a Comment