Monday, April 25, 2016

«Սեբաստացի» երգչախումբն Արտաշատում

Այսօր՝ ապրիլի 25-ին «Սեբաստացի» մանկական երգչախումբը ելույթով հանդես եկավ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում: Համերգն անցավ շատ լավ: Դպրոցն ու երեխաները մեզ լավ ընդունեցին, ջերմ ծափահարեցին, շատ-շատ հավանեցին ու վերջում մեզ հետ երգեցին: Խոստացան, որ նրանք էլ կգան մեր դպրոց: Մեր երգչախմբից Սվետլանան ու Կարինեն դաշնամուրով գեղեցիկ ստեղծագործություններ նվագեցին: Լավ էին նվագում, մեզ դուր եկավ: Հետո, այդպես ուրախ ավարտվեց համերգը: Մեր վարորդը մեզ տարավ Մարմանաշենի սուրբ Գևորգ եկեղեցի: Եկեղեցու քահանան՝ Տեր Վաղարշակը, մեզ հաճույքով ընդունեց, մի փոքր զրուցեցինք: Եկեղեցում երգեցինք «Հայր մերն» ու եկեղացական երգեր: Վերջում մեզ օրհնեց և ասաց, որ ուրախ կլինի եթե նորից իրեն հյուր գնանք: Հավես օր էր, արևն էլ ջերմ ժպտում էր մեզ:

Տիկին Սվետա, տիկին Մարինե և ընկեր Լիլիթ շնորհակալություն մեզ գեղեցիկ օր նվիրելու համար:







Իմ սիրելի ուսուցիչներ, կներեք, որ այսօր ձեր դասերից բացակայել եմ:

Monday, April 4, 2016

ՕԶԻ ԿԱԽԱՐԴԸ. ԼԱՅՄԱՆ ՖՐԵՆՔ ԲԱՈՒՄ


Ես կարդում եմ ՕԶԻ ԿԱԽԱՐԴԸ: Պատմությունը Դորոթիի և նրա շնիկ Տոտոի մասին է : Հողմը նրանց քշում է տանում մի անծանոթ երկիր: Դորոթին հանդիպում է վհուկների, թռչող կապիկների, փայտահատի, խրտվիլակի, առյուծի, մկնիկների: Նրանք բոլորը մարդկային լեզվով խոսում էին: Նրանք բոլորը երազանքներ ունեին: Դորոթին երազում էր վերադառնալ իր մորաքրոջ մոտ, խրտվիլակը երազում էր ուղեղ ունենար, փայտահատը` սիրտ, առյուծը քաջ լիներ: Նրանք շա~ տ երկար ու դժվար ճանապար անցան մինչև հասան Օզին, իսկ հետո թե ինչ եղավ դեռ չեմ հասցրել կարդալ:

Շրունակելի...