Monday, September 12, 2016

Моя планета

Моя планета мои игрушки, басейн, наш двор, наш дом и мои куклы. Моя планета разноцветная, музыкальная и веселая.

Wednesday, September 7, 2016

Սիրամարգ

Սիրամարգը լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև:
Տղա սիրամարգը բացում է իր պոչը, որը նման է հովհարի և վրայի նախշերը կարծես աչքեր լինեն: Սիրամարգի գլխին ոսկեգույն թագ կա: Աղջիկ սիրամարգերը փոքր են և չունեն երկար պոչ: Նրանք դնում են 5-6 ձու և խնամում դրանք: Սիրամարգերը ուտում են բուսական կեր և միջատներ:
Վայրի սիրամարգերը ապրում են անտառի բացատներում, թփուտներում, գետափերին:






Tuesday, September 6, 2016

Իմ աշխարհը

Ես ուզում եմ, որ իմ աշխարհի բոլոր մարդիկ բարի լինեն, ջղային չլինեն, իրար հետ հանգիստ խոսեն և ուրախ ապրեն: Ուզում եմ անձրևի փոխարեն երկնքից համեղ ուտելիքներ և քաղցրավենիքներ թափվեն, որ նայես ու անվերջ ուտես: Իմ երազանքը նյամ-նյամ:

Sunday, September 4, 2016

Իմ հագեցած ամառը

Ես ամառը անցկացրել եմ շատ հետաքրքիր: Գնացել եմ Աբովյան քաղաք, Արմաղան լեռ, Հայրիվանք, Սևան, Աշտարարակի-սրբ. Մարինե, Խոր Վիրապ, Հաղթանակ զբոսայգի, Մանկական երկաթուղի: Շատ լավ և ուրախ օրեր անցկացրեցի ամռանը: Երբ իմացա, որ գնում ենք Հաղթանակի զբոսայգի և Մանկական երկաթուղի իմ աչուկները սկսեցին պսպղալ, անհանբեր սպասում էի թե երբ ենք տեղ հասնելու: Աբովյան քաղաքում իսկական բերքահավաք էի կազմակերպել: Ընթացքում մոծակներն ինձ մի լա՜վ գզզեցին, բայց ես չհանձնվեցի ու վերջում իմ հավաքած սալորները բերեցի տուն: Մի գաղտնիք ասեմ, մինչև հասանք Երևան սալորներից մնաց սալորի ջեմը: Ահա այսպես ուրախ անցավ այս ամառը: