Sunday, September 4, 2016

Իմ հագեցած ամառը

Ես ամառը անցկացրել եմ շատ հետաքրքիր: Գնացել եմ Աբովյան քաղաք, Արմաղան լեռ, Հայրիվանք, Սևան, Աշտարարակի-սրբ. Մարինե, Խոր Վիրապ, Հաղթանակ զբոսայգի, Մանկական երկաթուղի: Շատ լավ և ուրախ օրեր անցկացրեցի ամռանը: Երբ իմացա, որ գնում ենք Հաղթանակի զբոսայգի և Մանկական երկաթուղի իմ աչուկները սկսեցին պսպղալ, անհանբեր սպասում էի թե երբ ենք տեղ հասնելու: Աբովյան քաղաքում իսկական բերքահավաք էի կազմակերպել: Ընթացքում մոծակներն ինձ մի լա՜վ գզզեցին, բայց ես չհանձնվեցի ու վերջում իմ հավաքած սալորները բերեցի տուն: Մի գաղտնիք ասեմ, մինչև հասանք Երևան սալորներից մնաց սալորի ջեմը: Ահա այսպես ուրախ անցավ այս ամառը: 












































 

No comments:

Post a Comment