Saturday, January 16, 2016

Շունն ու եղնիկները Չինական ժողովրդական հեքիաթներ

Աշխարհում մի շուն էր ապրում: Շունը որոշեց գնալ քաղաքից դուրս և տեսավ, որ այնտեղ եղնիկները վազքի մրցույթի են մասնակցում: Շունը նայեց-նայեց ու որոշեց ինքն էլ մասնակցի: Սկսեց վազել իրենց հետ, բայց եղնիկները մեկ է շնից արագ էին վազում: Շունը անընդհատ ետ էր մնում ու շատ էր տխրում: Մի օր նա եղնիկին հարցրեց թե ի՞նչ անի, որ ինքն էլ արագ վազի: Եղնիկը պատասխանեց, որ պոչը խանգարում է, դրա համար էլ շունը արագ չի կարողանում վազել: Շունը իր պոչը կտրել տվեց: Պոչը կտրելուց հետո էլ շունը արագ չէր վազում:
Հեքիաթը սովորեցնում է, որ պետք չէ առանց մտածելու հավատալ ուրիշների խոսքերին: Եվ նաև պետք չէ նախանձ լինել, որ վատ վիճակում չգտնվես:


No comments:

Post a Comment