Tuesday, January 12, 2016

Ամանորն իմ ընտանիքում


Ես նոր տարին անցկացրել եմ իմ հայրիկի, տատիկի, պապիկի, հորաքույրների և քույրիկների հետ: Բոլորս միասին զարդարեցինք սեղանը ու անհամբեր սպասեցինք ժամը 12-ին: Ի դեպ, մեր սեղանի գլխավոր ուտեստներն էին Մարի տատիկի պատրաստած համեղ, համեղ չրերի տեսականին, տարեգաթան և փախլավան: Օխա՜յ, հիշեցի, էլի ուզեցի: Հենց զանգերը խփեցին հրաշք տեղի ունեցավ և մեզ շատ գաղտնի հյուր եկավ Ձմեռ պապը: Նա նվերները թողել էր դռան մոտ: Ինձ բերել էր իմ ուզած բջջային հեռախոսը: Այնքա՜ն էի ուրախացել ու տարվել իմ նվերով, որ քույրիկներիս ու նրանց նվերների մասին մոռացել էի: Հետո մինչև ուշ գիշեր պարեցինք, երգեցինք և ուրախացանք: Տոնական օրերին ամեն երեկո մենք ընտանիքով կինոդիտում էինք կազմակերպում և շատ հետաքրքիր ֆիլմեր ու մուլտեր էինք դիտում: Խորհուրդ կտամ դուք էլ դիտեք՝ «ՍանտաԿլաուս», «Սանտա Լապուս», «Ալիսան հրաշքներիաշխարհում», «Ձնեմարդուկ փոստատարը», «Տանը միայնակ», «Օզի կախարդը», «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծննդյան աստղը», «Սուրբ Ծննդյան պատմություն» և այլն:



No comments:

Post a Comment