Monday, August 15, 2016

Լողը, ուրախ ժամանցն ու ծանոթությունը

Արթնացա լաց լինելով, չէի ուզում գնալ «Ջրային ընթերցանության», բայց տատիկս շատ համոզեց: Դպրոց պարտեզում հավաքվել էին շատ ընթերցասեր երեխաներ Վանաձորից, Աբովյանից, Երևանից:  Երեխանները անհամբեր սպասում էին, թե երբ են մտնելու լողավազան: Մի կուշտ լողացինք, ընկեր Անդրանիկը ինձ սովորեցրեց լողալ: Շատ հավեսով լող էինք տալիս, ջրային խաղեր էինք խաղում: Հետո խաղացինք փուչիկներով խաղը, ընթերցեցինք, մեզ ընկեր Զառան հյուրասիրեց մրգերով, բոլորը ուրախ էին և «հոգնած»:








No comments:

Post a Comment